Թբիլիսիում կորոնավիրուսի առկայության կասկածանքով հոսպիտալացվել է Ադրբեջանի 4 քաղաքացի: Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել է, որ հոսպիտալացված ադրբեջանցիներն Իրանից են վերադարձել, տեղեկացնում է Haqqin.az-ը:
Փետրվարի լույս 27-ի գիշերը կորոնավիրուսի առկայության կասկածանքով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց ընդհանուր առմամաբ տեղափոխվել է 10 անձ: Նախարար Տիկարաձեն նշել է, որ հոսպիտալացվածներից 5-ը վերադարձել է Իտալիայից՝ նրանցից մեկն Իտալիայի քաղաքացի է, մյուսները՝ Վրաստանի:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ Ադրբեջանի հետ սահմանը 2 շաբաթով փակվել է: Նման որոշում կայացվեց, երբ փետրվարի 26-ին Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել էր Իրանից Ադրբեջանի տարածքով։