«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:
«Պայմանավորված վերջին իրադարձություններով, ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև՝ հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանց հավելյալ տուգանքների:
Իսրայել վերադարձող բոլոր քաղաքացիները 14-օրյա կարանտին են ուղարկվում: Փետրվարին երկիրը դադարեցրել է Չինաստանի հետ ավիահաղորդկացությունը և արգելել այնտեղից եկող օտարերկրացիների մուտքն Իսրայել: Ավստրալիա, Իտալիա, Ճապոնիա, Հրվ. Կորեա, Թաիլանդ, Մակաո, Սինգապուր այցելած զբոսաշրջիկների համար ևս դեպի մուտքն Իսրայել արգելված է: