Վրաստանի եւ Հայաստանի միջեւ նոր մայրուղու կառուցման մասին միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագծի շրջանակներում ֆինանսական օգնությունը կհատկացնի Եվրասիական ֆոնդը: «Հայաստանը օժանդակում է տվյալ նախագիծը, որը կկապի Աջարիայի եւ Սամցխե-Ջավախեթիի շրջանները Հայաստանի հետ, եւ այդ ուղղությամբ ամենամոտ ապագայում լուրջ աշխատանք է սկսվելու»,- հայտնել է Սարգսյանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: