AM
2 Մարտ 2020 - 13:58 AMT

«Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է TEDxHeratsiSt-ն

Երևանում կայացել է TEDxHeratsiSt միջոցառումը, որին աջակցում էր նաև «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։

TEDxHeratsiSt-ն նախաձեռնել էին Մ.Հերացու անվ. բժշկական համալսարանի 5-րդ և 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ ստանալով լիցենզավորում TED-ի Ամերիկյան պաշտոնական գրասենյակից։ Միջոցառումը նվիրված էր համալսարանի հիմնադրման 100 ամյակին։

Այն անցկացվել է MasterPEACE կարգախոսի ներքո, որի նպատակը խաղաղության կերտումն էր և պայքարը՝ հանուն խաղաղության։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռել տարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդկանց հավաքվելու մեկ վայրում, որտեղ նրանց միավորել է ներքին և արտաքին խաղաղությունը։ Այն հնարավորություն է տվել հաղորդակցվելու, փոխանակվելու տարածման արժանի գաղափարներով և նոր կապեր հաստատելու։

«Շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում կան այսպիսի նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդ ուսանողներ, ովքեր կարողանում են TEDх-ի նման համաշխարհային համբավ ունեցող միջոցառումներ անցկացնել նաև Երևանում։Ի սկզբնե TED համաժողովների շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնյան հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ ներառելով բազմաթիվ այլ թեմաներ:«Ռոստելեկոմ» ընկերությունը կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը երիտասարդների շրջանում, քանի որ խոսնակների ելույթները և փորձի փոխանակումըոգևորում և բավականաչափ ուղղորդում են երիտասարդներին՝ ապագա մասնագիտության ընտրության կամ բիզնես գաղափարների իրագործմանճանապարհին»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառման ընթացքում երիտասարդներն ու ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու փորձառու և իրենց մասնագիտական ոլորտներում արդեն իսկ հաջողված խոսնակների։

Միջոցառման խոսնակներն էին՝

1. Վահրամ Միրաքյան՝ «Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բիզնեսստարտ»

2. Խաչիկ Գևորգյան՝ ԱՐՄԱԿԱԴ ընկերության նախագահ, ելույթի թեման՝ «Փոխանակային ծրագրերին դիմելու սպասումներն ու իրականությունը»

3. Անի Հովակիմյան՝ «ՖԻԳԱՐՈ» ռեստորանների խմբի գործադիր տնօրեն, ելույթի թեման՝ «Թե ինչպես անճոռնի ճուտիկը դարձավ կարապ»

4. Գոհար Նավասարդյան՝ սպորտային հոգեբան, ելույթի թեման՝ «Կյանք՝ անիվների վրա»

5. Ամալյա Մանուսաջյան՝ ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, CINCO ակումբի հիմնադիր,ելույթի թեման՝ «Բժիշկ-ուսանողիօրագիրը»

6. Դավիթ Ղազարյան՝ ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր, ելույթի թեման՝ «Մտածի՛ր և գործի՛ր»

7. Լիդիա Այվազյան՝ բժիշկ-դիետոլոգ, ելույթի թեման՝ «Առողջության մասին՝ որպես գեղեցկության չափորոշիչ»

«Մենք բոլորս մեծ բժիշկ, փիլիսոփա, գրող Մխիթար Հերացու սերունդ ենք և պետք է շարունակենք նրա գործը: Մենք ստեղծեցինք մեծ հարթակ, որտեղ կարողացանք տարածել խաղաղություն և քննարկելով բազմաթիվ թեմաներ՝ ներկաներին փոխանցեցինք ներքին խաղաղություն, ներդաշնակություն և հոգեկան առողջություն»,- նշել է միջոցառման կազմակերպիչ, համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գաբրիելյանը։