ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի տերերը):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և նվազագույնը 200,000 դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ անել: Մրցույթի ամփոփմանը հաշվարկվելու է քարտատիրոջ կողմից գործող Mastercard համակարգի բոլոր քարտերով կատարված վճարային գործառնությունների հանրագումարը:
Մրցույթի վերջնարդյունքում պատահականության սկզբունքով ընտրված քարտատերը երկու անձի համար 2020-ի ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն կստանա, ինչպես նաև 4-օրյա ուղևորություն դեպի եզրափակիչն ընդունող քաղաք:
Մրցույթի հիմնական պայմանները ներկայացված են այստեղ:
Ավելին իմանալու համար նաև կարելի է զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարին:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: