AM
11 March 2020 - 07:55 AMT

Բրիտանիայի առողջապահության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտարարել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Նա Մեծ Բրիտանիայի կառավարության առաջին անդամն է, ով վարակվել է կորոնավիրուսով, գրում է BBC-ն:

Դորիսի հայտարարության մեջ ասվում է, որ, ըստ Առողջապահության ազգային ծառայության հորդորների, ինքնամեկուսացվել է տանը:

Բրիտանիայում կորոնավիրուսից 6 մարդ է մահացել, վարակվել են 382-ը: Երկրի կառավարության Արտակարգ իրավիճակների կոմիտեն՝ COBRA-ն, վերջին 3 օրում 2-րդ նիստը կանցկացնի կորոնավիրուսին հակազդելու գործողությունների վերաբերյալ: