AM
12 March 2020 - 06:34 AMT

Թոմ Հենքսը վարակվել է կորոնավիրուսով

Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով: Այդ մասին դերասանը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նրանք այժմ Ավստրալիայում են: 63-ամյա Հենքսն այդ երկրում մասնակցում է Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի նկարահանումներին:

Հենքսը հայտնել է, որ կնոջ հետ միասին ինքնամեկուսացվել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։