AM
12 March 2020 - 09:07 AMT

Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ցուցանիշ ռեկորդային ցածր է

Չինաստանում կորոնավիրուսով նոր վարակումների ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել: Մարտի 12-ի դրությամբ ընդամենը 15 նոր դեպք է գրանցվել, մոտ կեսը՝ Ուհանում: Մարտի 11-ի դրությամբ նոր հիվանդների քանակը 19 էր:

Տվյալները հրապարակել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը, գրում է Deustche Welle-ն:

Մարտի 12-ի դրությամբ մեկ օրում կորոնավիրուսից 11 մարդ է մահացել:

Ընդհանուր առմամբ, Չինաստանում է գրանցվել հիվանդների ամենամեծ քանակը՝ 80,793 մարդ, և մահացու ելքով դեպքերի ամենամեծ քանակը՝ 3169:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։