AM
12 March 2020 - 10:22 AMT

Վրացիների և ադրբեջանցիների միջև բախում է եղել Գարդաբանիի շրջանում

Վրաստանի Գարդաբանիի շրջանում զանգվածային ծեծկռտուք է եղել վրացիների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև: Եղել նա նաև տուժածներ, գրում է Minval.az-ը:

Ըստ առկա տվյալների՝ բախումն ազգային բնույթ չի կրել, այլ առաջացել է կենցաղային հարցի շուրջ: Մի քանի ադրբեջանցի է տուժել քարերի հարվածներից, իսկ վրացիներից մեկին դանակով հարվածել են:

Ոստիկանությունը սկսել է ծեծկռտուքի հետաքննությունը: