ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը զեկուցել է վարչապետ Փաշինյանին, որ Հայաստանում սննդի կապաս չկա։ Այս մասին ինքը Փաշինյանը հայտնել 1 ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Նա (Մարտիրոսյանը՝ խմբ․) անգամ նախադասություն ասաց, որ նույնիսկ եթե մի ամիս ՀՀ ոչինչ չներկրվի, սննդի պակաս չի զգացվելու։ Էլ չեն ասում, որ այդպիսի սցենար չի լինելու, որովհետև չնայած բոլոր սահմանափակումներին, հիմնական ուղղություններով տրանսպորտային բեռնափոխադրումները պահպանվում են», – ասել է վարչապետը։
Խոսելով տնտեսության մասին, Փաշինյանն ասել է, որ քննարկելու են տնտեսական դինամիկան չկորցնելու հարցը։ Նա նշել է նաև, որ կան տնտեսական խնդիրներ ունեցող ընկերություններ։
«Այդ իրավիճակը նույնպես կքննարկենք և կտեսնենք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու», – ասել է նա։
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից