Մոսկվայի հիվանդանոցներից մեկից կորոնավիրուսի կարանտինում գտնվող մի կին է փախել, գրում է Lenta.ru-ն:
Ըստ տվյալների՝ 40-ամյա կնոջ մոտ նախնական հետազոտությունների արդյունքում վիրուսը հաստատվել է, սակայն նա «հոգնել է» մեկուսացումից և որոշել փախչել:
Ոստիկանությունը փնտրել է պացինետին ու գտել իր տանը:
Նմանատիպ դեպք է եղել նաև մարտի 4-ին Դոմոդեդովո օդանավակայանում, երբ Իտալիայից ժամանած պացիենտը, ով ունեցել է կորոնավիրուսի ախտանշաններ, փախչել է հիվանդանոցից:
Որոշ ժամանակ անց նրան կրկին հիվանդանոց են տեղափոխել:
Մարտի 15-ի դրությամբ ՌԴ-ում մոտ 63 վարակակիր կա, 3 մարդ առողջացել է:
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից