Ռուսաստանում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 30-ով՝ հասնելով 93-ի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ Կառավարությանը կից գործող Կորոնավիրուսին հակազդեցության համակարգող խորհրդի նիստում։
«ՌԴ-ում գրանցվել է 93 հիվանդ, որից 4-ն ապաքինվել և դուրս են գրվել»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։
79 մարդ ստացիոնար բուժում է ստանում, 57-ի մոտ հիվանդության ընթացքը թեթև է, առանց ախտանիշերի։ Հիվանդության 86 դեպքը բերովի է։
Գոլիկովան հայտնել է, որ հսկողության տակ 15,000 մարդ կա։
Հայաստանի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել 2 շաբաթով սահմանափակելու ուղևորափոխադրումները։ Երկու երկրի քաղաքացիների վերադարձը կապահովվի: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:
Մարտի 16-ի տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6446-ի, վարակված է 162,671 մարդ, ապաքինվել է ավելի քան 75,500-ը։
Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից