ՀՀ-ում որոշ ժամանակ անց ակնկալվում է բենզինի գնի նվազում, հայտարարել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Նա նշել է, որ այս պահին վարույթ կա՝ կապված բենզինի գնի հետ. ներկայումս Ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 390 դրամ է:
«Հիմա գիտեք, որ նաև բենզինի գնի որոշակի նվազում է ակնկալվում, որը որոշակի ժամկետից կանդրադառնա նաև ՀՀ-ի վրա: Մենք այս պահին պրոցեսում ենք»,- հայտնել է Գևորգյանը:
ՏՄՊՊՀ ղեկավարը հիշեցրել է, որ նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10%, այսինքն՝ նավթի գնի 30% անկումը կարող է մոտ 3% ազդեցություն ունենալ:
Գևորգյանը նաև ասել է, որ ՀՀ-ում չկան այնպիսի ապրանքներ, որոնց դեպքում գնաճ կգրանցվի, եթե, իհարկե, դա կախված չէ դոլարի կամ ռուբլու արժույթի բարձրացման հետ,
ՌԴ և ՕՊԵԿ գործարքի խզման հետևանքով նավթի գները 30%-ով նվազել էին, ինչն ամենամեծ անկումն է վերջին մոտ 30 տարում: