AM
19 March 2020 - 12:14 AMT

Կորոնավիրուսի դեմ պայքարի գանձապետական հաշվին 100 մլն դրամ է փոխանցվել

Կորոնավիրուսի դեմ պայքրի համար բացված հաշվին մարտի 19-ի (ժամը 14:30) տվյալներով փոխանցվել է 100 մլն դրամ։ Այդ մասին տեղեկացրել է ֆինանսների նախարարությունը։

Վճարումների ընդհանուր քանակը 650 է:

Մարտի 17-ին գանձապետարանում բացվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշիվը, որին փոխանցումներ կարող են անել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատները։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 19-ի ցերեկվա դրությամբ երկրում վարակի 122 հաստատված դեպք կա, մեկն առողջացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից