AM
31 March 2020 - 14:35 AMT

Դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում հասել է 504 դրամի

Մարտի 31-ին դոլարի փոխարժեքը ՀՀ բանկերում հասել է 504 դրամի։

Rate.am-ի տվյալներով՝ ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքներով դոլարի առքի ամենաբարձր արժեքը 503 դրամ է, վաճառքի ամենացածրը՝ 508 դրամ։

Դոլարը մարտ ամսվա ընթացքում արժևորվել է մոտ 4 տոկոսով՝ ՀՀ Կենտրոնական բանկի փոխարժեքի պաշտոնական տվյալներով, մարտի 28-ին 1 դոլարի փոխարժեքը 498․4 դրամ էր, մինչդեռ մարտի 1-ին՝ 478․8։