AM
5 April 2020 - 09:16 AMT

Շրի Լանկայում պանդեմիայի պատճառով մոտ 3000 կալանավոր գրավով ազատ է արձակվել

Շրի Լանկայում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ պայքարի շրջանակում բանտերից գրավով 2961 կալանավոր է դուրս եկել։ Այժմ պետական բանտերում ավելի քան 26,000 կալանավոր կա, ինչը 2․5 անգամ գերազացնում է նախատեսված տարողունակությունը, գրում է Tjournal-ը։

Մարտից Շրի Լանկայում արգելված էին կալանավորների այցելությունները, որից հետո բանտերում մի շարք բողոքի ակցիաներ եղան։ Արդյունքում 2 կալանավոր սպանվեց, 6-ը՝ վիրավորվեց։

Շրի Լանկայում կորոնավիրուսով հիվանդության 166 դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է։