AM
30 July 2002 - 18:30 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Հայաստանի – Ադրբեջանի նախագահների անձնական ներկայացուցիչների միջեւ բանակցական գործընթացն ընթանում է բավականին լարված մթնոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի կարծիքի են հանգել միջազգային դիտորդները, որոնք հետեւում են Պրահայի արվարձանում գտնվող Շթիրջին դղյակում «փակ ռեժիմով» ընթացող Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Թաթուլ Մարգարյանի եւ Արազ Ազիմովի հանդիպմանը: Լրագրողների հետ շփումից հրաժարվում են ոչ միայն բանակցող կողմերը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հովանավորության ներքո էլ անց է կացվում հանդիպումը: