AM
6 April 2020 - 19:39 AMT

Բրիտանիայի վարչապետն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է տեղափոխվել

Կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հայտնում է BBC-ն։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 5-ին՝ կորոնավիրուսի սիմպտոմների խորացման ֆոնին։

Վարչապետը խնդրել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբին ժամանակավորապես փոխարինել իրեն։

Մեծ Բրիտանիայում 51 հազարից ավելի վարակման դեպք է գրանցվել, ավելի քան 5000 մարդ մահացել է։