AM
9 April 2020 - 09:40 AMT

Մսի, կարագի, բրնձի, ձեթի գինը մոտ 3%-ով կնվազի

Մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների գները միջինը 3%-ով կնվազեն՝ մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշման մասին, ըստ որի երրորդ երկրներից ներմուծման համար մի քանի ապրանքի պարագայում մաքսատուրք չի գանձվի։

Նվազումը վերաբերում է նաև ծխախոտի հումքին, պարարտանյութին, որոշ դեղագործական ապրանքներին։

Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի դեկտեմբերին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված արձանագրությանը, որով մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգվել է մինչև 2021-ի հունվարի 1-ը։