AM
10 April 2020 - 07:52 AMT

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 1786 նոր դեպք կա

Ապրիլի 10-ի դրությամբ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 1786 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 11,917-ի։ Այդ մասին հայտնել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Վարակման դեպքերի աճը կազմել է 17,6%։ Ապրիլի 10-ի դրությամբ նոր դեպքեր են գրանցվել երկրի 57 շրջանում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի դեպքեր են գրանցվել 82 շրջանում։