Ապրիլի 15-ից Վրաստանի չորս խոշոր քաղաքում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութաիսիում 10 օրվա ընթացքում արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը:
Այս հատուկ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Jnews-ը։
Ապրիլի 14-ին առաջին անգամ Վրաստանում մեկ օրում վարակի 30 դեպք է հաստատվել: Վարչապետի խոսքով՝ միջոցների խստացումը կապված է վարակակիրների քանակի աճի հետ, գրում է Apsny.ge-ն։
Վարչապետը նաև տեղեկացրել է, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է մինչև մայիսի 10-ը:
Ապրիլի 15-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 306 դեպք է գրանցվել։ Կարանտինում 4990 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 462։