AM
16 April 2020 - 10:05 AMT

ԿԲ նախագահի թեկնածու․ Շատ անելիք կա, որ բանկերը վարկի տրամադրման ռիսկերը զսպեն

Կենտրոնական բանկի նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը, պատասխանելով ԱԺ-ում պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ դեռ շատ անելիք կա, որպեսզի բանկերի կողմից վարկերի տրամադրման ռիսկերը զսպվեն ու տոկոսները լինեն շատ ավելի ցածր:

Նա կարևորել է նաև քաղաքացիների ֆինանսական կրթության մակարդակը և պատասխանատվության գիտակցումը, գրում է «Առավոտը»։

«Վերջին տասը տարում տրամադրված վարկերի տոկոսադրույքը նվազել է: Դրա հիմնական բաղադրիչն ավանդի տոկոսն է: Այսինքն, պետք է հասկանանք, որ խնդիրը երկակի է: Հարցի լուծումն են ֆինանսական գրագիտության ավելացումը, ֆինանսական հասանելիության ապահովումը և բիզնես դաշտի լիարժեք թափանցիկությունը»,- ասել է թեկնածուն:

Ապրիլի 16-ին Ազգային ժողովը Կենտրոնական բանկի հաջորդ նախագահին է ընտրելու, քանի որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 1-ին:Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։