AM
22 April 2020 - 07:08 AMT

2020-ի I եռամսկայում 1000 խոշոր հարկատու 245․6 մլրդ դրամից ավելի է վճարել պետբյուջե

2020-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողի կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245․6 մլրդ դրամ: Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ հարկային մարմին վճարումները կազմել են ավելի քան 202․7 մլրդ դրամ, իսկ մաքսային մարմին՝ ավելի քան 42․8 մլրդ դրամ:

ՊԵԿ տվյալներով՝ ՀՀ-ում 2020-ի առաջին եռամսյակին խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»՝ 17․7 մլն դրամով, երկրորդը «Գրանդ Տոբակոն» է՝ 15․3 մլն դրամով, երրորդը՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 5․3 մլն-ով։

1000 խոշոր հարկ վճարողի տասնյակում են նաև «Սիփիէս Օիլը», «ՄՏՍ Հայաստանը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Ֆիլիպ Մորրիս Արմենիան», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Ֆլեշը»։