Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-10-ը Երեւանում: Կայանալիք նիստի օրակարգը ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հովհաննես Հովհաննիսյանը քննարկել է Հայաստանում Հունաստանի դեսպան Անտոնիոս Վլավինոնոսի հետ, որը նաեւ ՀՀ-ում ներկայացնում է Եվրամիությունում նախագահող Դանիան: Զրուցակիցները նշել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարեւորությունը եւ փոխադարձ այցերի անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, Բաքու-Նախիջեւան-Երեւան երկաթուղու վերականգնմանը, Հայաստանում մահապատժի վերացմանը: