«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այն բաժանորդները, որոնք փետրվար և մարտ ամիսներին ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10,000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։
«Հորդորում ենք մեր բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը», – ասվում է ՀԷՑ հաղորդագրության մեջ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ապրիլի 22-ից հետո եռօրյա ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30,000 դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի վաղ հայտարարել էր, որ ապրիլի 22-ից բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը համարվում է վերացած։