AM
29 July 2002 - 16:22 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՄՆ-Ը ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Մոսկվան – Վաշինգտոնը պայմանավորվել են Հարավային Կովկասի երկրներում կայունության, անվտանգության – տնտեսական զարգացման աջակցմանը նպատակաուղղված մի շարք համատեղ միջոցառումների անցկացման շուրջ: Այդ մասին կողմերը պայմանավորվել են անցյալ շաբաթվա վերջին ամերիկյան Անապոլիս քաղաքում կայացած ահաբեկչության դեմ պայքարի գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի ընթացքում: Երկու պատվիրակությունները հատուկ ուշադրություն են հատկացրել Կենտրոնական Ասիայի – Հարավային Կովկասի ռազմավարական քառուղիներում առկա իրավիճակին` այնտեղ պահպանվող անկայունության կապակցությամբ: Ամերիկյան կողմը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ ռազմակայաններ ստեղծել այդ տարածաշրջաններում, սակայն անվտանգության ոլորտում ծրագրում է երկարաժամկետ հարաբերություններ պահպանել տվյալ տարածաշրջանների պետությունների հետ: