AM
13 May 2020 - 08:22 AMT

Բելգիական Լյոժի և Երևանի միջև բեռնափոխադրումները մեկնարկել են

Մայիսի 10-ին մեկնարկել են Լյոժ (Բելգիա)և Երևանքաղաքների միջև կանոնավոր բեռնափոխադրումներ: Դրանք կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև պայմանավորվածության համաձայն։

Բեռնափոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրում կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումները կվերսկսվեն: