AM
15 May 2020 - 08:14 AMT

Covid-19-ից մահերն աշխարհում գերազանցել են 300,000-ը

Կորոնավիրուսից մահվան դեպքերն աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, գերազանցել են 300,000-ը։ Վարակման հաստատված դեպքերը 4 միլիոնից ավելի են։

Զոհերի և վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելին լինել։ Որոշ երկրների ներկայացրած վիճակագրությունը կասկածի տակ է առնվում, գրում է BBC-ն։

Բացի այդ, նշվում է, որ ոչ բոլոր երկրներում է անցկացվում Covid-19-ի բավարար թեստավորում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ կյանքը պանդեմիայից հետո չի վերադառնա բնականոն հունի։ Ըստ նրա՝ մարդկությունը ստիպված կլինի ընտելանալ նոր իրողություններին։