Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին փոխանցվել է մոտ 1 մլրդ 89 մլն դրամ, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մուտքերը մայիսի 14-ի դրությամբ կազմել են 1,089,730,196.9 դրամ։
Մուտքերի ընդհանուր քանակը 4280 է:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5041-ի: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 64 է, այլ պատճառով՝ 25։Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 43,041 թեստավորում:
ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը երկարացվել է մինչև հունիսի 13-ը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։