AM
25 May 2020 - 13:33 AMT

Ապրիլին ՀՀ-ում ՏԱՑ-ը նվազել է 17․2%-ով

2020-ի ապրիլին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 17․2%-ով, փոխանցում է ՀՀ Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 8․6%-ով։

ՀՀ-ում ապրիլին շինարարության ծավալը կրճատվել է 51%, առևտրի շրջանառությունը՝ 33%։

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 15․3%-ով, ընդ որում՝ արտահանումը 30%-ով է նվազել, իսկ ներմուծումը՝ 27,4%-ով:

ՀՀ-ում մարտի 16-ից սկսած՝ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարաված։ Արտակարգ դրության ընթացում որոշ ժամանակով երկրում խիստ սահմանափակված էին տնտեսական մի շարք ոլորտներում գործունեությունը։ Կառավարությունը վիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման համար մշակել է 18 ծրագիր։