Ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է օրացուցային մոտ 9 օրով, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ հավելելով, որ պատճառը կորոնավիրուսի տարածման ընթացքում տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմումն է։
ՊԵԿ-ից նշում են, որ տարեցտարի մեծանում է ԱԱՀ վճարող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը։
Մասնավորապես, 2020 թվականի հունվար-ապրիլին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, միասնական հաշվին ԱԱՀ-ի փոխհատուցվող մոտ 5․7 մլրդ դրամով ավելի գումար է մուտքագրվել, աճը կազմել է 15․8%:
2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 334 մլն դրամի չափով գումար, աճը՝ 1․4%:
2020-ի հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավելի է մուտքագրվել մոտ 5․4 մլրդ դրամ, աճը կազմել է 44․6%:
ՊԵԿ-ից հայտնում են նաև, որ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով:
2020-ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարը ավելի է կազմել մոտ 1․4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71․4%: