Ներկա դրությամբ Ռուսաստանին Հայաստանի պարտքը կազմում է 101 մլն դոլար: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման դեպարտամենտում: Այդ գումարից ինքնին պարտքը կազմում է 93,76 մլն դոլար, իսկ 7,4 մլն դոլարը` տոկոսներն են: Դեպարտամենտի աշխատակիցների խոսքերով` ըստ «Գույքը պարտքի փոխարեն» ծրագրի ռուսաստանյան կողմին փոխանցվելու են Հրազդանի ՋԷԿ-ը եւ Հայաստանի այլ ձեռնարկություններ` 93,76 մլն դոլարի արժողությամբ: Այնուամենայնիվ, համաձայն ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը պետք է վճարի պարտքի տոկոսները, որոնք 2002 թվականի վերջին կկազմեն մոտավորապես 9 միլիոն դոլար: