Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։
Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։
Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ ունեցող փոքր և գերփոքր կազմակերպություններ են։
Ապրիլին երկրում գրանցված էր մոտ 547,000 աշխատող՝ մարտի մոտ 621,000-ի դիմաց, ավելի վաղ հայտնել էր «Հետքը»:
Այսպիսով՝ գրածցված աշխատողների թիվը նվազել է 31 հազարով։
Ավելի վաղ PanARMENIAN.Net-ը պարզել էր, որ Հայաստանի խոշոր հարկատուներն ապրիլին մոտ 14,000 աշխատողի չեն վարձատրել։