2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացն ավարտվել է, դրանք կհրապարակվեն հունիսի 10-ին, փոխանցում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։
Նշվում է, որ հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։
Հայտարարագիր չներկայացրած անձինք հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30-օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսել է 2019-ի նոյեմբերից: Այն փոխարինում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։