Ադրբեջանում վարակի 323 նոր դեպք է գրանցվել, 228 հիվանդ դուրս է գրվել, ասվում է կառավարությանը կից օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։
Շտաբից նաև հայտնել են կորոնավիրոսով հիվանդ 5 պացինետի մահվան մասին, գրում է Haqqin.az-ը։
Համաճարակի բռնկումից ի վեր Ադրվեջանում վարակի 7876 դեպք է գրանցվել, որից 4377-ն ապաքինվել է, 93-ը՝ մահացել։ 3406 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։
Ընդհանուր առմամբ, երկրում 343,391 անձ է թեստավորվել։
Հունիսի 6-ի կեսգիշերից սկսած՝ մինչև հունիսի 8-ի վաղ առավոտ Բաքվի Սումգայթի, Գյանջայի, Լենկորանի և Ապշերոնյան թաղամասի բնակիչները խիստ կարանտինային ռեժիմում են եղել։