AM
11 June 2020 - 06:15 AMT

ՀԲ-ն 1 տարով չեղարկել է ՀՀ-ին տրված վարկերի տարեկան 1.7% տոկոսադրույքը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` Համաշխարհային բանկը 1 տարով չեղարկել է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը։

ՀՀ և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7%) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020-ի հուլիսի 1-ից մինչև 2021-ի հունիսի 30-ը):

Համաշխարհային բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով` հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ $13 մլն :

Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020-ին տնտեսական իրավիճակի վատթարացման կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: