AM
11 June 2020 - 11:11 AMT

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ի AmEx Cashback քարտերը՝ նոր պայմաններով

Հայաստանում American Express քարտերը բացառիկ իրավունքով թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն American Express Cashback քարտերն այսուհետ կթողարկի նոր դիզայնով և փոփոխված պայմաններով:

Այսուհետ AmEx Cashback-ի քարտատերերը քարտի ընձեռած հիմնական առավելություններից զատ, հնարավորություն կունենան օգտվելու նաև ապահովագրական ծառայությունների լայն փաթեթից, ըստ որի կստանան՝

• Գնային տատանումներից ապահովագրություն – AmEx Cashback քարտով գնում կատարելու օրվանից սկսած հաջորդող 30 օրերի ընթացքում, եթե գնված ապրանքը առևտրի մեկ այլ կետում առաջարկվում է ավելի ցածր գնով, ապա քարտատերը կփոխհատուցվի վճարված սկզբնական գնի և առաջարկվող ցածր գնի միջև եղած տարբերության չափով,

• Ընդլայնված երաշխիքային ժամկետ – կրկնապատկում է արտադրողի տրամադրած երաշխիքային ժամկետը (առավելագույնը 12 ամիս), եթե այն չի գերազանցում հատուցվող գնումը կատարելու օրվանից 36 ամիսը,

• Ինտերնետային առաքման երաշխիք – երաշխիքային ծառայությունը գործում է, եթե առաքվող գնումը գողացվել կամ վնասվել է:

Ապահովագրական ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված է կայքում:

American Express համակարգի մյուս՝ American Express Gold քարտի մասին ամբողջ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ American Express Blue քարտի մասին տեղեկատվությանը՝ այստեղ:

Ավելին կարելի է իմանալ American Express-ի և Բանկի կայքերից կամ զանգահարելով 010319999 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: