Հունիսի 21-ից Ադրբեջանում 14 oրով խիստ կարանտին կսահմանվի, հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։
Հատուկ սահմանափակումներ կլինեն հունիսի 21-ից հուլիսի 5-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Ջալիլաբադում, Մասալլիում, գրում է Haqqin.az-ը։
Այդ քաղաքներում տնից դուրս գալ հնարավոր կլինի միայն sms-ով ստացված թույլտվությունների հիման վրա։
Այդ ընթացքում փակ կլինեն առևտրի օբյեկտները, վարսավիրանոցները, թանգարանները։ Սահմանափակումների ամբողջական ցանկը կհրապարակվի հունիսի 20-ին։
Զբոսայգիները բաց կլինեն։
Հայտարարվել է նաև, որ ընդհանուր կարանտինային ռեժիմն Ադրբեջանում երկարացվել է մինչև օգոստոսի 1-ը։
Համավարակի բռնկումից ի վեր Ադրբեջանում կորոնավիրուսով վարակի 11,329 դեպք է գրանցվել, որից 6192-ն ապաքինվել է, 139-ը՝ մահացել։ 4998 մարդ շարունակում է բուժումը։