Ռուսաստանի Դաշնություն առանց վիզա մուտքի եւ ելքի մասին ԱՊՀ երկրների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի որոշ դրույթներ ենթակա են վերանայման, քանի որ չեն ծառայում Ռուսաստանի ազգային շահերին: Այդ մասին հայտարարել է Կալինինգրադի մարզում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը: Նրա խոսքերով, «ԱՊՀ երկրներից Ռուսաստան բավականին ազատ կերպով, չափազանց կասկածելի փաստաթղթերով մեծ քանակությամբ մարդիկ են ժամանում»: Օրինակ, նշել է Ռագոզինը «ծպջՈՉՌրՌՎՈ չՈջպՑՈ» թերթին տված հարցազրույցում, «ԱՊՀ ցանկացած երկրից Ռուսաստան կարող է մուտք գործել մի անձ, ասենք, Տաջիկստանի ծովայինի անձնագրով, որը տրվել է ԽՍՀՄ քաղաքացու ծննդյան վկայականի հիման վրա, որտեղ չկա ոչ լուսանկար, ոչ շտամպ»: Ինչպես հաղորդել է ռուսաստանցի պատգամավորը, միջգերատեսչական խումբը արդեն աշխատում է մուտքի-ելքի մասին օրենքի փոփոխման ուղղությամբ ` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Իվանովի գլխավորությամբ: