Իրանի ու Հայաստանի համատեղ նախագծերի ծրագրերը գլոբալ տնտեսական ճգնաժամի ֆոնի վրա առաջին ստուգումը կհանդիսանան Օբամայի համար տարածաշրջանի հարցում: Ըստ պարսիկ վերլուծաբանների, միջազգային ծրագրերի արձագանքը կարող է դրական լինել:
Համատեղ ծրագրերի թվում են, բացի Իրան-Հայաստան երկաթուղուց, նաեւ նավթամուղը Թավրիզի նավթամշակման գործարանից դեպի հատուկ տերմինալ, որը կկառուցվի ՀՀ Արարատի մարզում, ինչպես նաեւ ՀԷԿ-ը Արաքս գետի վրա, երկու երկրների սահմանամերձ գոտում: Օրակարգում է նաեւ հայ-իրանական հարաբերությունների համապատասխանեցումը ԱՀԿ չափանիշներին:
Իրան-Հայաստան երկաթուղու արժեքը երկրները կկիսեն, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով, Հայաստանի համար դժվար կլինի վճարել 1 մլրդ դոլար, ուստի վճռորոշ կարող է լինել խոշոր ներդրողների ներգրավումը: 2008թ. դեկտեմբերին հայկական պատվիրակության Պեկին այցելության ժամանակ երկաթուղու շինարարությանը հրավիրվեց մասնակցել նաեւ Չինաստանը: Այդ առաջարկը կքննարկվի Չինաստանի խորհրդարանում, հաղորդում է Իրանի Fars գործակալությունը: