AM
26 July 2002 - 13:59 AMT

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ ԻՐ ՆԻՍՏՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՆԱԵՎ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Ահաբեկչության դեմ պայքարի գծով ռուս-ամերիկյան աշխատանքային խումբն իր «ընդլայնված մանդատի» շրջանակներում, այլ հարցերի թվում այսօր ամերիկյան Աննապոլիս քաղաքում քննարկում է նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ռիչարդ Բաուչերը, քննարկվում են երկու երկրների հակաահաբեկչական փոխգործունեության խնդիրները` ոչ միայն Աֆղանստանում տիրող իրավիճակի, այլեւ Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում տիրող անկայունության առնչությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջի նախագահությամբ ընթացող նիստի աշխատանքներին մասնակցում է բարձրաստիճան դիվանագետների, զինվորականների, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մեծ խումբ: