Ռուսաստանում հունիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 647,849՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 6693-ով, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական կայքը։
Մահվան դեպքերն ավելացել են 154-ով, ընդհանուր առմամբ 9320 մահ է գրանցվել, գրում է «Վեդոմոստին»։
Բուժումը շարունակում է 225,879 մարդ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 412,650 մարդ։
Մոսկվայում 745 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ հաստատված դեպքերը համաճարակի բռնկումից ի վեր հասել են 221,598-ի։ Ակտիվ 67,405 դեպք կա, ապաքինվել է 2295 հիվանդ։ Մոսկվայում վարակի ամբողջ ընթացքում 3796 պացիենտ է մահացել, հունիսի 29-ին 35 մահ է գրանցվել։
Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի, աշխարհում կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել 10․3 մլն մարդու մոտ, մահացել է ավելի քան 505,000-ը։ ՌԴ-ն երրորդն է աշխարհում վարակակիրների թվով, իսկ առաջին 2 տեղում են ԱՄՆ-ն (2․5 մլն) և Բրազիլիան (1․3 մլն)։