AM
25 July 2002 - 17:37 AMT

ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՀՂԻ Է ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Մարտական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում հղի է ողբերգական հետեւանքներով ոչ միայն հակամարտության մասնակիցների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: «ANS» հեռուստաընկերությանը այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Պերինան: Նրա խոսքերով, հակամարտող կողմերը դեռեւս հեռու են փոխզիջման ձեռքբերումից, սակայն միեւնույն ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հայտարարել են ուղղակի երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին: «Մենք դա դրական ենք գնահատում եւ ցանկանում ենք հաշտության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,-նշել է Պերինան: