AM
5 July 2003 - 14:56 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ

Հայաստանի ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» ընկերությանը հանձնելու շուրջ պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, կառավարումը կհանձնվի 5 տարի ժամկետով: Նախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգերը» մարել է ՀԱԷԿ-ի 40 մլն դոլարի պարտքը վառելիք առաքողներին: Այդ գումարից 25 միլիոնը Հայաստանը փոխհատուցել է` ռուսական ընկերությանը որպես սեփականություն հանձնելով Սեւան-Հրազդանի ՀԷԿ-ի կասկադի գույքային համալիռը, իսկ պարտքի մյուս մասը 2 տարվա ընթացքում կմարվի էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված միջոցներով, ասել է նա: