Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում։
ԱՊՀ և Կովկասյան երկրների 90-ից ավելի բանկի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է լավագույն բանկերը և կազմել թոփ-20 վարկանիշային աղյուսակը։
Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է 2019 թվականի արդյունքների հիման վրա, կազմվել է վարկանիշային աղյուսակ։
Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։
SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու և գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ փոքր և միջին ձեռնարկությունների համար: