AM
25 July 2002 - 14:23 AMT

ՎԵՐՋԻՆ ԿԵՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ԿԵՂԾ ՎԻԶԱՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ 65 ՓՈՐՁ

Վերջին կես տարվա ընթացքում կասեցվել է կեղծ վիզաներով Հայաստան մուտք գործելու 65 փորձ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ հյուպատոսության վարչության պետ Արմեն Եգանյանը: Նրա խոսքերով, հիմնականում Չինաստանից, Հնդկաստանից եւ Պակիստանից ապօրինի միգրանտների կողմից Հայաստանը օգտագործվում է որպես տարանցիկ միջանցք Եվրոպա կամ ԱՄՆ ուղեվորվելու համար: «Հայաստանը մտադիր է զարգացնել տուրիզմը եւ հաստատել է բավականին ազատ վիզային ռեժիմ, ինչից եւ օգտվում են ապօրինի միգրանտները»,- ասել է Ա. Եգանյանը: Ընդ որում, նա նշել է, որ վերջին ժամանակներս նկատելի է Հայաստանի սահմանի ապօրինի հատման դեպքերի աճի միտում: «Դա վկայում է վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին, սակայն պետք է գտնել այնպիսի ուղիներ, որոնք չեն խոչընդոտի զբոսաշրջության զարգացմանը»,- ասել է Ա. Եգանյանը: