AM
24 July 2020 - 10:43 AMT

Հոլիվուդը գուցե ամառային պրեմիերաներն 1-ին անգամ ԱՄՆ-ից դուրս ցուցադրի

Հոլիվուդը պատրաստվում է հրաժարվել բլոկբաստերների միաժամանակյա համաշխարհային պրեմիերաներից՝ պայմանավորված ԱՄՆ-ում կորոնավիրուսի համաճարակով։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը։

Բլոկբաստերները խոշոր բյուջեով, մեծ թվով հանդիսատեսի համար նախատեսված կոմերցիոն ֆիլմերն են։

Օրինակ՝ Disney և Warner Bros. խոշոր կինոստուդիաները պատրաստվում են Mulan և Tenet ֆիլմերը ցուցադրել այն երկրներում, որտեղ կորոնավիրուսի պատճառով փակված կինոթատրոններն արդեն վերաբացվել են։

Կինոարտադրության ոլորտում կարծում են, որ եթե ամառվա երկու խոշոր պրեմիերան առաջինը ցուցադրվեն ԱՄՆ-ից դուրս, դա կլինի ֆիլմերի՝ աշխարհում միաժամանակ ցուցադրման մոտ տասնամյա մարտավարության խախտում։