Հալեպում 6 խաղաղ բնակիչ է զոհվել Թուրքիայի Զինված ուժերի գնդակոծության արդյունքում։ Այդ մասին գրում է Gazeta.ru-ն՝ Al Arabiya հեռուստաալիքին հղումով։
Նշվում է, որ թուրքական հրետանին գնդակոծել է սահմանամերձ նահանգի արևելյան մասը։ Ողբերգության բոլոր զոհերը նույն ընտանիքի անդամներ են։
ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի մարտի 5-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում որոշվել էր հրադադար հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Ըստ պայմանավորվածությունների՝ մարտի 6-ից մարտական գործողություններն Իդլիբում պետք է դադարեցվեին շփման գծի ամբողջ երկայնքով։ Մարտի 15-ից ռուս և թուրք զինծառայողները համատեղ պարեկություն են իրականացնում Հալեպ-Լաթաիքա մայրուղում, որի երկարությամբ գործում է անվտանգության միջանցքը։