Հուլիսի 29-ին Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է հայտնաբերվել, 2 մարդ առողջացել է: Այս մասին հայտնի է դառնում Stopcov.ge կայքից:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր 1155 դեպք կա, առողջացման՝ 929։ Ընդհանուր մահացել է 16 մարդ։
Կարանտինի ռեժիմում է 6489 մարդ, հատուկ հսկողության տակ` 337։
Հուլիսի 29-ի դրությամբ աշխարհում հայտնի է կորոնավիրուսով վարակվելու 16,737,842, մահվան՝ 660,383, ապաքինվելու՝ 9,749,159 դեպք։