AM
24 July 2002 - 17:23 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՅՍՕՐ ՉԻ ԴԻՏԱՐԿՎՈՒՄ ՈՉ ՈՐՊԵՍ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ՈՉ ԷԼ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՐԱԽ

Հայաստանը այսօր չի դիտարկվում ոչ որպես տարանցիկ միջանցք ահաբեկչական խմբերի փոխադրման համար, ոչ էլ որպես ահաբեկչական գործողությունների նպատակակետ: Այդ մասին «Դե-ֆակտո» գործակալությանն է հայտնել Ինտերպոլի Հայկական բյուրոյի ավագ օպերլիազոր Վարդան Բադասյանը, որը մասնակցել է այսօր Երեւանում կայացած, ահաբեկչության դեմ պայքարին նվիրված սեմինարի աշխատանքներին: Բադասյանի խոսքերով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, Հայաստանի իրավապահ մարմինները այդ առումով ակտիվորեն մասնակցում են մյուս երկրների հետ տեղեկատվական փոխանակմանը դիվանագիտական ուղիներով եւ Ինտերպոլի գծով, ուսումնասիրում են միջազգային փորձը այդ ոլորտում, ծանոթանում ահաբեկչության բոլոր դրսեվորումների հետ պայքարի նոր մեթոդներին: «Մեր հիմնական խնդիրն է կանխարգելել միջազգային ահաբեկչության ազդեցությունը հանրապետությունում»,- հայտարարել է Բադասյանը: